Հետևյալ տեղեկությունները պատրաստվել են այս կայքի համար բժշկական մասնագետների և հանրային առողջապահության փորձագետների կողմից, որոնք օգտվել են Կանադայի պետական և այլ գիտական ու բժշկական աղբյուրներից: Այն նախատեսված չէ որպես բժշկական խորհրդատվություն։ COVID-19 պատվաստանյութի վերաբերյալ ցանկացած հարցերի դեպքում միշտ դիմեք որակավորված բժշկի խորհրդատվության համար:
COVID-19 վարակի դեմ պատվաստումը օգնելու է պաշտպանվել COVID-19-ով հիվանդանալուց կամ COVID-19-ից մահանալուց: Բացի այդ, COVID-19-ի տարածումը Կանադայում դադարեցնելու համար, ստվար թվով կանադացիներ պետք է պատվաստվեն վարակի փոխանցումը համայնքի ներսում դադարեցնելու համար:
Նույնիսկ եթե մարդիկ չեն մահանում COVID-19-ի պատճառով, նրանք կարող են ունենալ երկարատև բարդություններ, ներառյալ հիշողության կարուստ, հոգնածություն, անբացատրելի շնչառական դժվարություններ, և թոքերի ու սրտի ախտահարում:
Եթե բավարար թվով մարդիկ ունենան իմունիտետ, ապա վիրուսը նվազ հավանականություն կունենա տարածման համար: Մենք պետք է պատվաստենք բնակչության առնվազն 75%-ը, որպեսզի ձեռք բերենք խմբային իմունիտետ և վերադառնանք մեր առօրյա կյանքին, վերաբացենք բիզնեսները, կրկին անգամ կարողանանք գրկախառնվել և տեսնել մեր սիրած անձանց:
Ոչ, COVID-19 բոլոր պատվաստանյութերն անվճար են:
Հունիսի կեսերին Իմունիզացիայի ազգային խորհրդատվական հանձնաժողովը (NACI) թարմացրել է COVID-19-ի պատվաստանյութերի երկրորդ դեղաչափերի փոխարինելիության մասին իր առաջարկությունները: Ելնելով այն նորահայտ փաստերից, որ համադրված տարբեր պատվաստանյութերի ժամանակացույցն առաջացնում է հավանականորեն ավելի լավ իմունային արձագանք, մՌՆԹ (mRNA) պատվաստանյութն այժմ նախընտրելի է որպես երկրորդ դեղաչափ այն անձանց համար, ովքեր որպես առաջին դեղաչափ ստացել են AstraZeneca։
Եթե Դուք որպես Ձեր առաջին դեղաչափ ստացել եք մՌՆԹ (mRNA) պատվաստանյութ (Pfizer BioNTech կամ Moderna), ապա որպես Ձեր երկրորդ դեղաչափ ձեզ կառաջարկվի մՌՆԹ (mRNA) պատվաստանյութ: Նախընտրելի է, որ Դուք ստանաք պատվաստանյութի նույն տեսակը, որն ստացել եք առաջին անգամ, բացառությամբ այն դեպքերի, երբ դա դյուրությամբ հասանելի չէ կամ անհայտ է։ Այդ դեպքում կարելի է ստանալ մՌՆԹ (mRNA) պատվաստանյութի մեկ այլ տեսակը: Երկուսն էլ հավասարապես անվտանգ և արդյունավետ են։
Եթե Դուք ստացել եք AstraZeneca որպես Ձեր առաջին դեղաչափ, կարող եք որոշել AstraZeneca ստանալ որպես Ձեր երկրորդ դեղաչափ, սակայն NACI-ն այժմ խորհուրդ է տալիս, որ Դուք որպես Ձեր երկրորդ դեղաչափ ստանաք մՌՆԹ (mRNA) պատվաստանյութ:
Կանադայում օգտագործման համար հաստատված բոլոր պատվաստանյութերը հավասարապես և արդյունավետ կերպով նվազեցնում են հոսպիտալացման դեպքերը և ծանր հիվանդությունը, և բոլորը գրեթե 100%-ով արդյունավետ են՝ COVID-19-ից առաջացող մահը կանխելու հարցում:
Կարևորն այն է, որ Դուք չպետք է սպասեք երկու դեղաչափով պատվաստվելուն՝ լիովին պաշտպանված լինելու համար: Ի հայտ են գալիս վիրուսի նոր տարատեսակներ, որոնք առաջացնում են ավելի մեծ թվով դեպքեր, հոսպիտալացումներ և մահեր, և զանգվածային պատվաստումները դա կանգնեցնելու միակ ճանապարհն է:
Ըստ Health Canada-ի, և հիմնվելով կլինիկական փորձարկումների վրա, որոնցում ներառված են եղել պատվաստանյութի տասնյակ հազարավոր շահառուներ.
Pfizer-BioNTech-ի երկու դոզան ստանալուց հետո՝ 95% արդյունավետություն.
Աղբյուրը՝ https://www.canada.ca/en/health-canada/services/drugs-health-products/covid19-industry/drugs-vaccines-treatments/vaccines/pfizer-biontech.html
Moderna-ի երկու դոզան ստանալուց հետո՝ 94% արդյունավետություն:
AstraZeneca-ի երկու դոզան ստանալուց հետո՝ 62% արդյունավետություն (79% գրանցվել է North/South American /Հյուսիս/Հարավ Ամերիկյան հետազոտություններում)
Իրական աշխարհում տվյալները ցույց են տալիս, որ AZ-ն 80-90%-ով արդյունավետ է հոսպիտալացումները կանխարգելելու համար:
Աղբյուրը՝ https://www.canada.ca/en/health-canada/services/drugs-health-products/covid19-industry/drugs-vaccines-treatments/vaccines/astrazeneca.html
Johnson & Johnson-ը 66% -ով արդյունավետություն է ցուցաբերում մեկ դոզայից հետո և իրական ժամանակի տվյալները ցույց են տալիս >90% արդյունավետություն՝ ծանր հիվանդությունը և հոսպիտալացումը կանխարգելելու համար:
Աղբյուրը՝ https://www.canada.ca/en/health-canada/services/drugs-health-products/covid19-industry/drugs-vaccines-treatments/vaccines/janssen.html
Բոլոր չորս պատվաստանյութերն էլ ունեն բարձր արդյունավետություն COVID-19-ի ծանր դեպքերը, հոսպիտալացումը և մահացությունը կանխելու համար:
Այն տարբերվում է ըստ պատվաստանյութերի և ըստ տարատեսակների:
Յուրաքանչյուր COVID-19 պատվաստանյութ թույլ կտա կանխել Կանադայում ներկայումս շրջանառվող տարատեսակներից որևէ մեկից առաջացած ծանր հիվանդությունը/մահացությունը:
Նույնիսկ որոշակի տեսակների դեմ ավելի ցածր արդյունավետություն ցուցաբերող պատվաստանյութերի դեպքում, արտադրողները ստեղծում են իրենց պատվաստանյութերի նոր տարբերակները, որպեսզի դրանք ավելի լավ գործեն այս նոր տարատեսակների դեմ, որպեսզի դուք հավանաբար կարողանաք ստանալ բուստերային/խթանիչ/ դոզաներ ապագայում, որոնք արդյունավետ կլինեն գալիք ամիսների և տարիների ընթացքում:
Pfizer-BioNTech-ի, Moderna-ի և AstraZeneca-ի համար անհրաժեշտ է երկու դոզա, քանի որ առաջին դոզան «սկզբնավորում է» ձեր օրգանիզմի իմունային պատասխանը. ձեր օրգանիզմը սովորում է հակամարմիններ ստեղծել COVID-19-ի դեմ պայքարելու համար: Երկրորդ չափաբաժինը «խթանում է» այն՝ ավելի ամուր և երկարատև իմունիտետի համար: Երկու չափաբաժիններն էլ անհրաժեշտ են լիարժեք իմունիտետ ապահովելու համար:
Johnson & Johnson-ի պատվաստանյութը փորձարկվել և ցուցադրվել է մեկ դոզայով մարդկանց պաշտպանելու և իմունիտետ ապահովելու համար:
Pfizer-BioNTech և Moderna․ mRNA պատվաստանյութեր:
MRNA-ի մի փոքր կտոր, որի շնորհիվ ստեղծվում է COVID-19 սպայկ սպիտակուցը, մուտք է գործում ձեր բջիջների մեջ և սովորեցնում է ձեր օրգանիզմին ստեղծել հակամարմիններ COVID-19 վիրուսի դեմ: Հետո mRNA-ն վերանում է մի քանի ժամվա ընթացքում՝ թողնելով հրահանգներն իր հետևում:
Astra Zeneca և J&J․ վիրուսային վեկտորային պատվաստանյութեր:
Այս պատվաստանյութերը օգտագործում են անվնաս վիրուսը (ինչպես սովորական մրսացության վիրուսը), որը թուլացել, իսկ հետո ձևափոխվել է՝ ավելացնելով COVID-19 վիրուսի սպայկ սպիտակուցի մի կտորը: Նույն պրոցեսը տեղի է ունենում նաև վերևում նշված MRNA պատվաստանյութերի դեպքում՝ խթանելով մեր օրգանիզմը հակամարմիններ ստեղծելու և մյուս իմունային բջիջները ակտիվացնելու համար։
Նրանցից ոչ մեկը չի շփվում կամ չի փոխում ձեր սեփական ԴՆԹ-ն։
Ոչ մեկը կենդանի COVID-19 վիրուս չի պարունակում:
Բոլորն էլ ունեն նմանատիպ կողմնակի ազդեցություններ. ցավ ներարկման հատվածում, հոգնածություն, ջերմություն կամ գրիպանման ախտանիշներ, գլխացավ, մեղմ մկանային/հոդային ցավեր:
Health Canada-ն հավանություն է տվել Կանադայում օգտագործման համար նախատեսված Pfizer-BioNTech, Moderna, AstraZeneca և Janssen (Johnson &Johnson) COVID-19 պատվաստանյութերին:
Ոչ։ Ցանկացած պատվաստանյութ ստանալը, ներառյալ COVID-19 պատվաստանյութը, չի ազդի COVID-19 թեստի արդյունքների վրա, քանի որ այն կենդանի պատվաստանյութ չէ: