Հետևյալ տեղեկությունները պատրաստվել են այս կայքի համար բժշկական մասնագետների և հանրային առողջապահության փորձագետների կողմից, որոնք օգտվել են Կանադայի պետական և այլ գիտական ու բժշկական աղբյուրներից: Այն նախատեսված չէ որպես բժշկական խորհրդատվություն։ COVID-19 պատվաստանյութի վերաբերյալ ցանկացած հարցերի դեպքում միշտ դիմեք որակավորված բժշկի խորհրդատվության համար:
Եթե ձեզ հետաքրքրում է, թե արդյոք դուք իրավասու եք ստանալու COVID-19 պատվաստանյութը ձեր տարածաշրջանում, կամ ցանկանում եք ընդունելություն նշանակել COVID-19 պատվաստանյութը ստանալու համար, ապա սեղմեք հետևյալ հղումը, որպեսզի գտնեք ամենաթարմ տեղեկատվությունը և ընդունելության տարբերակները այն տարածքում, որտեղ դուք բնակվում եք:
Բրիտանական Կոլումբիա
Ալբերտա
Սասկաչևան
Մանիթոբա
Օնտարիո
Քվեբեք
New Brunswick
Nova Scotia
Նյուֆաունդլենդ և Լաբրադոր
Արքայազն Էդուարդի կղզի
Հյուսիս-արևմտյան տարածքներ
Նունավութ
Յուքոն
Կանադայում օգտագործման համար հաստատված COVID-19 պատվաստանյութերը չեն պարունակում ձու, ժելատին, խոզապուխտ, տավարի միս, պտղային արտադրանք, սնդիկ, ֆորմալդեհիդ, ալյումին, տիմեռոսալ կամ լատեքս, և չեն պարունակում այնպիսի բաղադրիչներ, որոնք սահմանափակվում են դիետայի կամ կրոնական նկատառումներով:
Յուրաքանչյուր պատվաստանյութի բաղադրամասերի ամբողջական ցանկը կարելի է գտնել հետևյալ կայքերում.
Pfizer-BioNTech: https://www.canada.ca/en/health-canada/services/drugs-health-products/covid19-industry/drugs-vaccines-treatments/vaccines/pfizer-biontech.html
Moderna: https://www.canada.ca/en/health-canada/services/drugs-health-products/covid19-industry/drugs-vaccines-treatments/vaccines/moderna.html
Johnson & Johnson: https://www.canada.ca/en/health-canada/services/drugs-health-products/covid19-industry/drugs-vaccines-treatments/vaccines/janssen.html
Ոչ մի քայլ բաց չի թողնվել, և պահպանվել են անվտանգության բոլոր ընթացակարգերը։ Պատվաստանյութերը մշակվել են արագորեն տեխնոլոգիական առաջընթացների պատճառով և այն պատճառով, որ պատվաստանյութերի հավանության ոչ- բժշկական հարցերը (բյուրոկրատական գործընթացները և շտամպավորումը) արագորեն են ընթացել:
Ոչ։ Պատվաստանյութում օգտագործվող սպիտակուցը երբեք չի փոխազդում ձեր ԴՆԹ-ի հետ կամ չի փոխում այն։ Այն, բնականաբար, ոչնչացվում է պատվաստումից մի քանի ժամ անց՝ իր հետևում թողնելով միայն հակամարմիններ պատրաստելու մասին հրահանգները, եթե երբևէ վարակվեք COVID-19 վիրուսով:
Pfizer-BioNTech պատվաստանյութը հաստատվել է Health Canada-ի կողմից 12 և բարձր տարիքի երեխաների համար:
Moderna, AstraZeneca և Johnson & Johnson պատվաստանյութերը հաստատվել են Health Canada-ի կողմից 18 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց օգտագործման համար:
Այժմ ուսումնասիրություններ են ընթանում ավելի փոքր երեխաների մոտ COVID-19 պատվաստանյութերի անվտանգությունն ու արդյունավետությունը որոշելու համար:
Այս օրերին, Կանադայում, COVID-19 պատվաստանյութերը չպետք է տրվեն մյուս պատվաստանյութերի հետ միաժամանակ: Սակայն, ԱՄՆ-ում, COVID-19 պատվաստանյութերը և մյուս պատվաստանյութերը ներկայումս կարող են ներարկվել առանց ժամանակային սահմանմափակման, ներառյալ COVID-19 պատվաստումների և այլ պատվաստումների միաժամանակյա ներարկումը միևնույն օրվա դրությամբ: Դուք պետք է քննարկեք ձեր բժշկի հետ, արդյոք սա կարելի է դիտարկել ձեր դեպքում:
Գրեթե բոլորը կկարողանան ապահով ստանալ պատվաստանյութը, թեև շատ քիչ թվով մարդիկ գուցե կարիք ունենան խուսափելու պատվաստումից, քանի որ պատվաստանյութի որոշ մասերի հանդեպ սուր ալերգիա ունեն։ COVID-19-ի շարունակական ռիսկի համատեքստում անհատների մեծամասնությանը կարելի է առաջարկել պատվաստում: Իրականում, այն մարդիկ, ովքեր ունեն լուրջ առողջական վիճակներ, որոնք կլինիկական առումով չափազանց խոցելի են, կարող են ավելի հակված լինել COVID-19 վարակի բարդություններին և պետք է պատվաստանյութը ստանան՝ հենց որ այն հասանելի լինի իրենց։
Ընդհանուր առմամբ, ձեզ համար անվտանգ է COVID-19 պատվաստանյութը ստանալը, նույնիսկ, եթե դուք ապաքինվում եք հիվանդությունից (օրինակ՝ որքին), բայց եթե ունեք նոր հիվանդություն, որը խանգարում է ձեզ կատարել ձեր կանոնավոր գործունեությունը, ապա մինչև չապաքինվեք մի՛ կատարեք պատվաստումը: Սա կօգնի տարբերել պատվաստանյութի հնարավոր կողմնակի ազդեցությունները ձեր մյուս հիվանդության վատթարացումից խուսափելու համար: Ինչպես նաև, սպասելով ձեր ապաքինմանը վարակիչ հիվանդությունից, դուք դրանով խուսափում եք այլ անձանց վարակվելու հավանականության վտանգի ենթարկելուց, երբ գալիս եք ձեր պատվաստանյութը ստանալու համար:
Եթե դուք ունեք COVID-19 նախանշաններ, ապա դուք պետք է մնաք տանը և թեսթավորվեք/ստուգվեք:
Գրեթե բոլորը կկարողանան անվտանգ ստանալ պատվաստանյութը: : Թուլացած իմունային համակարգ կամ աուտոիմուն հիվանդություններ ունեցողների անվտանգության հետ կապված որևէ նշանակալի մտահոգություն չկա: Հնարավոր է, որ պատվաստանյութը չաշխատի այնպես, ինչպես ակնկալվում էր այն մարդկանց մոտ, ովքեր ունեն թուլացած իմունային համակարգ: Եթե ունեք հարցեր և ունեք թուլացած իմունային համակարգ կամ աուտոիմուն հիվանդություն, խոսեք ձեր բժշկի հետ COVID-19 պատվաստանյութերի մասին:
Դաշտանը բարդ գործընթաց է և կարող է ազդեցություն կրել շատ բաներից, ինչպիսիք են շրջակա միջավայրի փոփոխությունները, սթրեսը, քունը և որոշ դեղամիջոցներ: Արգանդի լորձաթաղանթը իրականում համարվում է իմունային համակարգի ակտիվ մաս: Երբ ձեր իմունային համակարգը սկտիվորեն է գործում, քանի որ դուք պատվաստված եք կամ հիվանդ, դուք կարող եք փոփոխություններ զգալ էնդոմետրիումի ռեակցիայի մեջ: Այս կերպ հնարավոր է, որ պատվաստանյութը ինչ-որ կերպ ազդի դաշտանի վրա:
Բայց մի բան, որ պետք է հիշել, այն է, որ ցանկացած ժամանակ, երբ դուք նայեք մարդկանց մեծ խմբին, միշտ կլինեն որոշ մարդիկ, ովքեր կզգան փոփոխություններ իրենց դաշտանային ցիկլում: Ամբողջ աշխարհում հարյուր միլիոնավոր պատվաստանյութեր են տրվում, կլինեն նաև որոշ մարդիկ, ովքեր իրենց դաշտանային ցիկլում նույնպես փոփոխություններ են զգում: Գիտահետազոտողները վստահ են, որ պատվաստանյութն անվտանգ է, և բավարար տվյալներ չկան ենթադրելու, որ պետք է մտահոգություններ լինեն դաշտանային ցիկլի հնարավոր փոփոխությունների վերաբերյալ:
COVID-19 պատվաստանյութը չի թափվում պատվաստումից հետո, ուստի վերջերս պատվաստված անհատների շրջապատում լինելը նույնպես չի ազդի ինչ-որ մեկի ցիկլի վրա:
Ցանկացած փոփոխություն, որ դուք զգում եք ձեր դաշտանային ցիկլում պատվաստանյութը ստանալուց հետո, ժամանակավոր է, ուստի դա չպետք է պատճառ լինի սրսկումից հրաժարվելու համար: Սակայն մտահոգություններ ունեցող կանայք պետք է խոսեն իրենց բժշկի հետ, քանի որ ցիկլերը կարող են հետաձգվել նաև այլ պատճառներով։
Կանադայի մանկաբարձության և գինեկոլոգիայի ասոցիացիան (SOGC), Իմունիզացիայի ազգային խորհրդատվական կոմիտեն և Կանադայի հանրային առողջապահության փորձագետները, բոլորը խորհուրդ են տալիս, որ հղի կամ կրծքով կերակրող կանայք, հղիության ընթացքում (ցանկացած եռամսյակում) և կրծքով կերակրելու ընթացքում, պետք է առաջնահերթություն ունենան և առաջարկվեն պատվաստվել, եթե նրանք իրավասու են և չկան սահմանափակումներ։ Եթե ունեք հարցեր, և դուք հղի եք, պլանավորում եք հղիանալ կամ կրծքով կերակրել, խոսեք ձեր բժշկի հետ COVID-19 պատվաստանյութերի մասին:
Ոչ մի ապացույց չկա, որ որևէ պատվաստանյութ, այդ թվում COVID-19 պատվաստանյութը, ազդում է կանանց կամ տղամարդկանց պտղաբերության վրա:
Շատ քիչ պատճառներ կան, որ ինչ-որ մեկը չպետք է ստանա COVID-19 պատվաստանյութը:
Դուք չպետք է ստանաք պատվաստանյութը, եթե դուք.
1. Լուրջ ալերգիաներ ունեք պատվաստանյութերի որևէ բաղադրիչի նկատմամբ. MRNA պատվաստանյութերի բաղադրամասը, որը կապված է եղել հազվագյուտ, բայց լուրջ ալերգիայի (անաֆիլաքսիայի) հետ, պոլիէթիլենային գլիկոլն է (PEG), որը կարելի է գտնել որոշ կոսմետիկայի, մաշկի խնամքի պատրաստուկների, լաքսատիվների, որոշ վերամշակված սննդամթերքների, խմիչքների և այլ մթերքների մեջ: Հիշեցում՝ PEG-ը AstraZeneca պատվաստանյութի և Johnson & Johnson պատվաստանյութերի մեջ չկա: AstraZeneca և Johnson & Johnson պատվաստանյութերի բաղադրամասերից մեկը, որը կապված է եղել հազվագյուտ, բայց լուրջ ալերգիայի հետ, Polysorbate 80-ն է – Այն նաև հանդիպում է բժշկական պատրաստուկներում (օր.՝ վիտամինային յուղեր, հաբեր, և հակաքաղցկեղային հարուցիչներ) և կոսմետիկ միջոցներում:
2. Ունեցել է կյանքին վտանգ սպառնացող ռեակցիա է COVID-19 պատվաստանյութի նախկին չափաբաժնից կամ պատվաստանյութի որևէ մասից:
Խոսեք ձեր բժշկի հետ, եթե ունեք անաֆիլակտիկ ռեակցիա, բայց չգիտեք պատճառը։ Լուրջ, կյանքին վտանգ սպառնացող ալերգիկ ռեակցիաները պատվաստանյութերի նկատմամբ (անաֆիլաքսիա) չափազանց հազվադեպ են․ շատ ավելի հազվադեպ, քան կարծում են մարդիկ: Անաֆիլաքսիան շատ դեպքերում հնարավոր է կանխել և բուժել բոլոր դեպքերում: Կանադայում բոլոր պատվաստող բժիշկները պետք է վերապատրաստվեն և ակտիվորեն հետևեն ու անմիջապես բուժեն անաֆիլաքսիան։ Հազվադեպ երևույթ է, երբ հիմնվելով ալերգիայի հարցով բուժմասնագետի և Առողջապահության բուժաշխատակցի առաջարկության վրա, անձը կարող է ստանալ պատվաստանյութը հիվանդանոցային պայմաններում:
Խորհուրդ չի տրվում ալկոհոլ օգտագործել կամ խմած գալ ձեր պատվաստման ժամադրությանը: Պատճառը ոչ թե պատվաստանյութի անվտանգության հետ կապված մտահոգությունն է (որ ալկոհոլը խանգարում է պատվաստանյութին), այլ այն է, որ բուժաշխատողը նախքան պատվաստանյութերը ներարկելը պետք է ստանա ձեր տեղեկացված համաձայնությունը: Ալկոհոլը կարող է վատացնել (նվազեցնել) առողջապահական ինֆորմացիան լիովին հասկանալու և հարցեր տալու ձեր ունակությունը։
Ալկոհոլի օգտագործման և COVID-19 պատվաստանյութերի արդյունավետության մասին ուսումնասիրություններ չկան: Այն մարդիկ, ովքեր պայքարում են ալկոհոլի օգտագործման խանգարման դեմ, կարող են ունենալ վնասված (թույլ) իմունային համակարգ և պետք է խոսեն իրենց բժշկի հետ։ Փորձագետի կարծիքով՝ մենք չենք ակնկալում, որ չափավոր քանակությամբ ալկոհոլ օգտագործելը բացասական ազդեցություն կթողնի պատվաստանյութի հանդեպ իմունային արձագանքի վրա:
Կանեփ օգտագործելու դեպքում COVID-19 պատվաստանյութը անվտանգ է ձեզ համար:
Սակայն, եթե ձեր ժամադրության ժամանակն է, խորհուրդ ենք տալիս, որ դուք մարխուանա ծխած չլինեք: Պատճառը ոչ թե պատվաստանյութերի անվտանգության հետ կապված մտահոգությունն է (որ մարիխուանան խանգարում է պատվաստանյութին), այլ այն է, որ բժիշկը պատվաստանյութեր տալուց առաջ ձեր տեղեկացված համաձայնության կարիքն ունի։ Մարիխուանան կարող է վատացնել (նվազեցնել) առողջապահական ինֆորմացիան լիովին հասկանալու և հարցեր տալու ձեր ունակությունը։
Կանեփի օգտագործման և COVID-19 պատվաստանյութերի արդյունավետության վերաբերյալ ուսումնասիրություններ չկան: Կան ապացույցներ, որոնք ցույց են տալիս, որ կանեփ ծխելը կարող է բացասական հետևանքներ ունենալ մարդու շնչառական համակարգի և իմունային ակտիվության վրա, ուստի ավելի կարևոր է COVID-19 պատվաստանյութը ստանալ, որպեսզի պաշտպանվեք վիրուսից, եթե ծխում եք: