Հետևյալ տեղեկությունները պատրաստվել են այս կայքի համար բժշկական մասնագետների և հանրային առողջապահության փորձագետների կողմից, որոնք օգտվել են Կանադայի պետական և այլ գիտական ու բժշկական աղբյուրներից: Այն նախատեսված չէ որպես բժշկական խորհրդատվություն։ COVID-19 պատվաստանյութի վերաբերյալ ցանկացած հարցերի դեպքում միշտ դիմեք որակավորված բժշկի խորհրդատվության համար:
Այո, մարդիկ, ովքեր նախկինում COVID-19 են ունեցել, միևնույն է, պետք է ամբողջովին պատվաստվեն երկու դեղաչափով: Փորձագետները դեռևս չգիտեն, թե Դուք, COVID-19-ից ապաքինվելուց հետո, որքան ժամանակ պաշտպանված կլինեք նորից հիվանդանալուց: Պատվաստումը կօգնի Ձեզ պաշտպանել՝ ստեղծելով հակամարմնի արձագանք առանց հիվանդանալու:
Եթե դուք վերջերս COVID-19 եք ունեցել, պետք է սպասեք, մինչև որ լավ զգաք և Ձեր ինքնամեկուսացման ժամանակաշրջանն ավարտվի, նախքան պատվաստանյութ կստանաք:
Եթե Դուք որպես Ձեր առաջին դեղաչափ ստացել եք մՌՆԹ (mRNA) պատվաստանյութ (Pfizer BioNTech կամ Moderna), ապա որպես Ձեր երկրորդ դեղաչափ ձեզ կառաջարկվի մՌՆԹ (mRNA) պատվաստանյութ: Նախընտրելի է, որ Դուք ստանաք պատվաստանյութի նույն տեսակը, որն ստացել եք առաջին անգամ, բացառությամբ այն դեպքերի, երբ դա դյուրությամբ հասանելի չէ կամ անհայտ է։ Այդ դեպքում կարելի է ստանալ մՌՆԹ (mRNA) պատվաստանյութի մեկ այլ տեսակը: Երկուսն էլ հավասարապես անվտանգ և արդյունավետ են։
Եթե Դուք ստացել եք AstraZeneca որպես Ձեր առաջին դեղաչափ, կարող եք որոշել AstraZeneca ստանալ որպես Ձեր երկրորդ դեղաչափ, սակայն NACI-ն այժմ խորհուրդ է տալիս, որ Դուք որպես Ձեր երկրորդ դեղաչափ ստանաք մՌՆԹ (mRNA) պատվաստանյութ:
Կանադայում օգտագործման համար հաստատված բոլոր պատվաստանյութերը հավասարապես և արդյունավետ կերպով նվազեցնում են հոսպիտալացման դեպքերը և ծանր հիվանդությունը, և բոլորը գրեթե 100%-ով արդյունավետ են՝ COVID-19-ից առաջացող մահը կանխելու հարցում:
Կարևորն այն է, որ Դուք չպետք է սպասեք երկու դեղաչափով պատվաստվելուն՝ լիովին պաշտպանված լինելու համար: Ի հայտ են գալիս վիրուսի նոր տարատեսակներ, որոնք առաջացնում են ավելի մեծ թվով դեպքեր, հոսպիտալացումներ և մահեր, և զանգվածային պատվաստումները դա կանգնեցնելու միակ ճանապարհն է:
Յուրաքանչյուր ոք, ով ստանում է պատվաստանյութը, դեռևս պետք է հետևի հանրային առողջապահության կողմից սահմանված հրահանգները: Պատվաստումը ստանալուց հետո, դեռևս չափազանց կարևոր է լինելու շարունակել կանխարգելիչ միջոցառումների ձեռնարկումը, այդ թվում՝ լվանալ ձեռքերը, պահպանել անվտանգ ֆիզիկական հեռավորություն, դիմակ կրել և մնալ տանը, երբ հիվանդ եք: Դա կարևորվում է մի շարք պայմաններից ելնելով.
Առնվազն երկու շաբաթ է հարկավոր COVID-19 պատվաստանյութից ձեր օրգանիզմում պաշտպանություն ձեռք բերելու: Սա նշանակում է, որ եթե դուք վարակվել եք COVID-19-ով նախքան պատվաստանյութը ստանալը, կամ պատվաստանյութը ստանալուց հետո երկշաբաթյա ընթացքում, դուք դեռևս կարող եք հիվանդանալ COVID-19-ով: Այսպիսով, եթե դուք ունեք COVID-19 նախանշաններ պատվաստումը ստանալուց հետո, ապա ստուգվեք:
Պատվաստանյութը չի կանգնեցնում բոլոր մարդկանց վարակվելը COVID-19-ով: Վիրուսով վարակվողների համար, շատ անհավանական է, որ ունենաք ծանր հիվանդություն:
Առկա պատվաստանյութերը շատ արդյունավետ են, բայց դուք կարող եք լինել այն փոքրաթիվ մարդկանց մեջ ովքեր չունեն իմունիտետ: Դուք դեռևս կարող եք տարածել COVID-19-ը, եթե մոտիկից շփվեք այդ մարդկանց հետ կամ չհետևեք հանրային առողջապահական միջոցառումներին:
Ոչ, COVID-19 պատվաստանյութի ստացումը միանգամայն կամավոր է: Ձեր ընտրությունն է՝ ստանալ COVID-19 պատվաստանյութը, թե ոչ:
Կանադայի բոլոր բնակիչները, անկախ ներգաղթի կարգավիճակից, կարող են ստանալ COVID-19 պատվաստանյութը: Կարիք չկա ունենալ վավեր PHN: Ներկայումս միայն 18 տարեկան և ավելի բարձր տարիքի անձինք են իրավասու ստանալ Moderna, AstraZeneca և Johnson & Johnson պատվաստանյութերը: Pfizer-BioNTech պատվաստանյութը ստանալու իրավունք ունեն 12 տարեկան և ավելի բարձր տարիքի անձինք: