Ձեր պատվաստումից հետո

Հետևյալ տեղեկությունները պատրաստվել են այս կայքի համար բժշկական մասնագետների և հանրային առողջապահության փորձագետների կողմից, որոնք օգտվել են Կանադայի պետական և այլ գիտական ու բժշկական աղբյուրներից: Այն նախատեսված չէ որպես բժշկական խորհրդատվություն։ COVID-19 պատվաստանյութի վերաբերյալ ցանկացած հարցերի դեպքում միշտ դիմեք որակավորված բժշկի խորհրդատվության համար:

Մենք հաստատ չենք կարող ասել, բայց հնարավոր է, որ դուք դեռ կարող եք վարակը կրել, նույնիսկ եթե դուք պատվաստվել եք: Մենք գիտենք, որ պատվաստանյութը կպաշտպանի մարդկանց վիրուսով հիվանդանալուց, բայց հնարավոր է, որ դուք դեռ վիրուսակիր լինեք և վարակեք ուրիշներին, չնայած որ դուք ստացել եք պատվաստումը: Մենք ավելին կիմանանք, երբ կլինիկական փորձերը շարունակվեն և իրական աշխարհի ապացույցներն ի հայտ գան: Միևնույն ժամանակ, մենք պետք է շարունակենք կրել մեր դիմակները, պահպանենք ֆիզիկական հեռավորությունը, և շարունակենք հետևել հանրային առողջապահության խորհուրդներին, մինչև որ բավականաչափ թվով կանադացիներ լիովին պատվաստվեն:

Երկրորդ դոզայից հետո տևում է մոտ երկու շաբաթ, որպեսզի օրգանիզմը պատվաստումից հետո իմունիտետ ձեռք բերի: Ինչ-որ մեկը կարող է վարակված լինել վիրուսով պատվաստումից անմիջապես առաջ կամ անմիջապես հետո և կարող է հիվանդանալ, քանի որ պատվաստանյութը բավականաչափ ժամանակ չի ունեցել պաշտպանություն ապահովելու համար:

Ահա թե ինչու է անհրաժեշտ պատվաստանյութերի երկու չափաբաժինների լիարժեք շարքը։

COVID-19 պատվաստանյութերի նախնական արդյունավետությունն արդեն շատ բարձր է առաջին դոզայից հետո (80-92%) և տևում է առնվազն մի քանի ամիս:

Մեկ դեղաչափից հետո այլ բազմադեղաչափ պատվաստանյութերի օգտագործման փորձից ելնելով, կայուն պաշտպանությունը կարող է տևել վեց ամիս և ավելի: Իրականում բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ եթե ավելի երկար սպասեք, է՛լ ավելի լավ խթանող իմունային արձագանք կունենաք։ Հետևաբար, սա հաստատված է գիտությամբ:

Պատվաստանյութերի մեծ մասի դեպքում հակամարմնի մակարդակները (վարակամերժությունը) կնվազեն ժամանակի ընթացքում և հանկարծակի չեն նվազի պաշտպանիչ մակարդակներից ներքև: Նույնիսկ ամիսներ կամ տարիներ անց մեկ այլ պատվաստանյութ կարող է բարձրացնել վարակամերժության մակարդակը՝ տրամադրելով պաշտպանության ավելի երկար տևողություն:

Այժմ, երբ Կանադայում պատվաստանյութի ավելի հուսալի մատակարարում ունենք, դեղաչափերի միջև ընկած ժամանակամիջոցը նվազեցվել է ութ շաբաթի:

Առայժմ այո, մինչև որ Կանադայի Հանրային առողջապահության գործակալությունը որոշի, թե երբ է ճիշտ ժամանակը՝ դիմակ կրելուց և հեռավորություն պահպանելուց հրաժարվելու համար: Պատճառն այն է, որ մի քանի շաբաթ է անհրաժեշտ, որպեսզի պատվաստանյութը արդյունք տա (վարակամերժություն ստեղծի), իսկ առավելագույն պաշտպանությունը ձեռք է բերվում միայն COVID-19-ի՝ Pfizer-BioNTech, Moderna և AstraZeneca պատվաստանյութերի երկրորդ դեղաչափը ստանալուց հետո։ Սա պետք է ապահովել հնարավորինս շատ մարդկանց համար:

Մենք դեռ չգիտենք, թե որքան ժամանակ է տևում պաշտպանվածությունը պատվաստվածների մոտ: mRNA-ի պատվաստանյութերի ուսումնասիրությունները ներկայումս ցույց են տալիս, որ մարդիկ, ովքեր պատվաստվել են, առնվազն վեց ամիս COVID-19-ի նկատմամբ շատ ուժեղ իմունիտետ են ունեցել: Թվում է, թե իմունիտետը երկար կտևի, սակայն ուսումնասիրությունները պետք է հետևեն դրան ժամանակի ընթացքում։

Այս պահի դրությամբ, մենք վստահ չենք, թե արդյոք իմունիտետը կտևի մեկ տարի կամ տասը տարի, թե արդյոք ինչ-որ պահի անհրաժեշտ կլինի ներարկել բուստերային չափաբաժին:

CoVID-19 պատվաստումից հետո սովորաբար մի քանի շաբաթ է պահանջվում, որպեսզի օրգանիզմը իմունիտետ ձեռք բերի: Սակայն հիշեք, որ Pfizer-BioNTech, Moderna և AstraZeneca COVID-19 պատվաստանյութերից լավագույն իմունիտետը ձեռք բերելու համար անհրաժեշտ է ներարկել երկու չափաբաժին: Johnson & Johnson COVID-19 պատվաստանյութը պահանջում է միայն մեկ դոզա:

Պատվաստումից հետո սովորաբար լինում են ժամանակավոր մեղմ կամ չափավոր կողմնակի ազդեցություններ, այդ թվում՝

  • ցավ, կարմրություն, տաքություն, քոր կամ այտուցվածություն ներարկման տեղում,
  • Հոգնածություն,
  • Գլխացավ,
  • Սրտխառնոց,
  • Մկանային կամ հոդային ցավ և
  • Թեթև ջերմություն կամ դող:

Սրանք նորմալ նշաններ են, որոնք ցույց են տալիս, որ ձեր օրգանիզմը ստեղծում է պաշտպանվածություն և այս ախտանշանները պետք է վերանան մի քանի օրվա ընթացքում:

Եթե ձեր ախտանշանները զգալի են կամ վատթարանում են, խորհրդակցեք ձեր բժշկի հետ: Եթե դրանք համընկնում են COVID-19-ի հետ, ապա դուք պետք է թեսթավորվեք և ինքնամեկուսանաք մինչև ստուգման պատասխանների առկայությունը:

Շատ հազվադեպ կարող է առաջանալ ավելի լուրջ կողմնակի ազդեցություն, որը կոչվում է անաֆիլաքսիա։ Սովորաբար դա տեղի է ունենում պատվաստումից մի քանի րոպե հետո կամ պատվաստումից մեկ ժամվա ընթացքում: Այդ իսկ պատճառով, խնդրում ենք, որ այն մարդիկ, ովքեր ստանում են իրենց COVID-19 պատվաստանյութը, մնան տեղում պատվաստումից հետո առնվազն 15 րոպե, որպեսզի բուժանձնակազմը կարողանա վերահսկել մարդկանց որևէ լուրջ հակազդեցությունների դեպքում:

Կողմնակի ազդեցությունները չեն վկայում այն մասին, թե արդյոք պատվաստանյութը գործում է, թե ոչ:

Ճիշտ է, կողմնակի ազդեցությունները նորմալ նշաններ են այն մասին, որ պատվաստանյութը գործում է, և ձեր օրգանիզմը ստեղծում է պաշտպանվածություն: Սակայն դա չի նշանակում, որ դուք պետք է անհանգստանաք, եթե չունեք կողմնակի ազդեցություններ: Օրինակ, MRNA պատվաստանյութերը պաշտպանական իմունիտետ են ստեղծել կլինիկական փորձարկումների շահառուներից ավելի քան 90% -ի մոտ, բայց ավելի քան 50% -ի մոտ չեն հաղորդվել կողմնակի ազդեցություններ: Այլակերպ ասած, մարդկանց մեծ մասի մոտ ոչ մի ռեակցիա չի նկատվել, բայց ունեցել են լիարժեք իմունիտետ:

Այսպիսով, եթե COVID -19 պատվաստանյութից հետո դուք չեք զգացել որևէ կողմնակի ազդեցություն, դա չպետք է անհանգստանալու պատճառ հանդիսանալ. դուք դեռ ունեք նույն պաշտպանությունը, ինչպես այն անձը, ով զգացել է կողմնակի ազդեցություն։